ՄԵՐ ՄԱՍԻՆ
Kibernet ընկերությունն իր գործունեությունը սկսել է ծավալել Արագածոտնի մարզում 2019 թվականից` տրամադրելով գերարագ ինտերնետ կապ՝ գերժամանակակից սարքավորումներով։ Օգտագործելով օպտիկամանրաթելային (FTTH, FTTB, FTTN տեխնոլոգիաներ), անլար 2.4 Ghz(PTP, PTMP տեխնոլոգիաներ) և լարային տեխնոլոգիաներ:
Արդեն կարճ ժամանակահատվածում Kibernet ընկերությունը հասցրել է ընդլայնվել մարզում՝ ինտերնետ կապ ապահովելով ոչ միայն քաղաքներում և մոտակա գյուղերում այլ նաև հեռավոր և դժվար հասանելի շրջաններում։ Ինտերնետային ծառայությունից բացի ընկերությունը մատուցում է այլ ծառայություններ, որոնցից են՝ տեսախցիկների, հակահրդեհային համակարգերի տեղադրում, տպիչների վերանորոգում, քարթրիջների լիցքավորում, համակարգչային ցանցերի նախագծում և տեղադրում (սերվերային համակարգերի կառուցում, ցանցային անհրաժեշտ սարքավորումների տեղադրում և կարգավորում, ցանցի սպասարկում):
Ընկերությունը շարունակելու է ընդլայնել ցանցը՝ ինտերնետ կապ տրամադրելով նաև Հայաստանի այլ մարզերում և շրջաններում։ Ընդլայնվելու է նաև բաժանորդներին տրամադրվող ծառայությունների բազմազանությունը։ Առաջիկայում բաժանորդները հնարավորություն կունենան օգտվելու ինտերնետային հեռուստահեռարձակման ծառայությունից։ Ընկերությունը նպատակ է դրել աշխատել առաջատար օպերատորների հետ՝ լավագույնը մատուցելու իր հաճախորդներին։
Բեռնել հաշվետվությունը: